10.08.2018 12:53

ՊԵԿ փոխնախագահն ու քաղավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարն ազատվել են պաշտոններից

ՊԵԿ փոխնախագահն ու քաղավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարն ազատվել են պաշտոններից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու պաշտոնյա է ազատել աշխատանքից:

Այսպես, ղեկավարվելով Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արսեն Մանուկյանին ազատել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։
Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արա Գաբրիելյանին ազատել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։