10.08.2018 13:22

ԱՄՆ-ը պատրաստվում է ռազմական տիրապետություն հաստատել տիեզերքում

ԱՄՆ-ը պատրաստվում է ռազմական տիրապետություն հաստատել տիեզերքում

Միացյալ Նահանգները տիեզերքում ռազմական դիմակայության է պատրաստվում Ռուսաստանի և Չինաստանի դեմ:

Ամերիկյան բանակի համապատասխան ստորաբաժանում ստեղծելու մասին հայտարարել է փոխնախագահ Մայքլ Փենսը: Պենտագոնում ելույթ ունենալիս նա խոսել զինված ուժերը է ռազմական գործողությունների նոր թատերաբեմին նախապատրաստելու անհրաժեշտության մասին, որը կարող է դառնալ տիեզերական տարածքը:

«Ինչպես ասել է նախագահ Թրամփը, բավարար չէ տիեզերքում սոսկ ամերիկյան ներկայությունը, մեզ անհրաժեշտ է ամերիկյան գերակայություն տիեզերքում: Մենք այդպես էլ կանենք: Ամերիկան միշտ էլ խաղաղության կձգտի ինչպես տիեզերքում, այնպես էլ Երկրի վրա, սակայն պատմությունն ուսուցանում է, որ խաղաղ կյանքի համար անհրաժեշտ է հզոր լինել: Եվ տիեզերական տարածությունում ԱՄՆ տիեզերական ուժերը հենց նման հզորություն կդառնան առաջիկա տարիներին»:

Փենսը, հղում անելով հետախուզությանը, նշել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և այլ երկրներ արդեն երկար տարիներ զենք են մշակում ամերիկյան արբանյակների դեմ պայքարելու համար: ԱՄՆ փոխնախագահը հիշեցրել է 2007 թ. չինական փորձը, որի շրջանակներում, ինչպես հաղորդել էին Պեկինում, Երկրից արձակված հրթիռը խոցել էր Չինաստանի հին արբանյակը: Մի քանի տարի անց Ռուսաստանում ստեղծվել էին Օդատիեզերական պաշտպանության զորքեր, որոնք հետագայում ընդգրկվեցին Օդատիեզերական ուժերի կազմի մեջ:

Փոխանցում է euronews-ը: