10.08.2018 13:52

Էրդողան. Թուրքիայի վրա տնտեսական ճնշում գործադրելն անհեռանկար գործ է

Էրդողան. Թուրքիայի վրա տնտեսական ճնշում գործադրելն անհեռանկար գործ է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձերը, մասնավորապես՝ ֆինասական համակարգի ապակայունացման միջոցով, անհեռանկար գործ են:

Երկրի ղեկավարը բնակչությանը կոչ է արել բանի տեղ չդնել հակաթուրքական գործողությունները, որ ձեռնարկում են Թուրքիայի թշնամիները:

«Թուքրիայի դեմ տարբեր կամպանիաներ են տարվում: Բանի տեղ մի դրեք դրանք: Եթե նրանք դոլարներ ունեն, ապա մենք ունենք մեր ժողովրդին, իրավունք և աստված»,- ասել է Էրդողանը՝ Ռիզայում դիմելով քաղաքացիներին, փոխանցում է Anadolu գործակալությունը:

Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ ամերիկյան ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների նկատմամբ՝ ամերիկյան պաստոր Էնդրյու Բրանսոնի գործի կապակցությամբ:

Պաստորը Թուրքիայի իշխանությունների կողմից ձերբակալվել է 2016 թ. հոկտեմբերից, իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպությանը, ինչպես նաև երկրում ահաբեկչական ճանաչված Քրդական բանվորական կուսակցությանը աջակցելու մեղադրանքներով: Բրանսոնը հերքում է այդ մեղադրանքները՝ դրանք անվանելով «ամոթալի ու նողկալի»:

Փոխանցում է ria.ru-ն: