10.08.2018 14:47

Նոր Զելանդիան հրաժարվում է մեկանգամյա պլաստիկ տոպրակների գործածությունից

Նոր Զելանդիան հրաժարվում է մեկանգամյա պլաստիկ տոպրակների գործածությունից

Նոր Զելանդիան կդադարեցնի մեկանգամյա պլաստիկ փաթեթների գործածումը, հաղորդել է տեղական 1 News հեռուստաալիքը:

Ըստ լրատվամիջոցի՝ դա կարվի փուլ առ փուլ, եկող տարվա ընթացքում: Այդ մասին հայտարարել են Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդենը և շրջակա միջավայրի նախարարի օգնական Յուջենի Սեյջը: Տեղեկացնում են, որ պլաստիկ տոպրակների արգելքի մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ դրա վերաբերյալ հանրագիրը ստորագրել է 65 հազար մարդ:

«Մենք տասնյակ միլիոնավոր մեկանգամյա պլաստիկ տոպրակներ ենք գործածում, որոնք այնուհետև կեղտոտում են մեր թանկագին առափնյակն ու ծովային միջավայրը և լուրջ վնաս են հասցնում ծովային կյանքի տեսակներին, և այդ ամենն՝ այն դեպքում, որ կա իրական այլընտրանք սպառողների ու բիզնեսի համար»,- հայտարարել է վարչապետ Արդենը:

Նոր Զելանդիայի բնակիչներն արգելքի վերաբերյալ իրենց կարծիքը կարող են հայտնել մինչև սեպտեմբերի 14-ը:

Փոխանցում է ria.ru-ն: