10.08.2018 15:15

Փաշինյան. Սա այլ իրավիճակ է, որին բոլորս պետք է ադապտացվենք, այդ թվում՝ մեր ռուս գործընկերները

Փաշինյան. Սա այլ իրավիճակ է, որին բոլորս պետք է ադապտացվենք, այդ թվում՝ մեր ռուս գործընկերները

«Կարծում եմ, որ սա այլ իրավիճակ է, բոլորս պետք է այս իրավիճակին ադապտացվենք, այդ թվում՝ մեր ռուս գործընկերները, այնպես որ ամեն ինչ նորմալ է»: Արմենպրես-ի փոխանցմամբ այսօր Տավուշի մարզում նման հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսպես է նա պատասխանել լրագրողի այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։ 

Հարցին, թե արդյո՞ք օգոստոսի 17-ին նախատեսված հանրահավաքը կապված է այդ հայտարարության հետ, Փաշինյանը բացասական պատասխան է տվել՝ նշելով, որ այն կապված է իր աշխատանքային 100 օրվա հետ: