11.08.2018 09:05

Սարի. Ազարը մնում է «Չելսիում»

Սարի. Ազարը մնում է «Չելսիում»

 «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին խոսել է թիմի առաջատար Էդեն Ազարի հնարավոր տրանսֆերի մասին.

«Ազարը մնում է մեզ հետ: Դա խնդիր չէ: Ես նրա հետ խոսել եմ 3-4 ժամ. զրուցել ենք ամեն ինչի մասին ու նա ոչինչ չի ասել այլ ակումբ տեղափոխվելու մասին: Սա թույլ է տալիս ինձ ենթադրել, որ նա մնում է «Չելսիում»»,- Սարիի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էր շրջանառվում այն մասին, որ Ազարի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: