11.08.2018 12:00

Անգլիայում 15 տարվա մեջ առաջին անգամ ակումբը ոչ մի ֆուտբոլիստ ձեռք չի բերել ամռանը

Անգլիայում 15 տարվա մեջ առաջին անգամ ակումբը ոչ մի ֆուտբոլիստ ձեռք չի բերել ամռանը

Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը՝ «Տոտենհեմը», 15 տարվա մեջ առաջին անգամ ոչ մի ձեռքբերում չի կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Խթանները նախատեսել էին գնել «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեկ Գրելիշին, բայց չցանկացան 25 միլիոն ֆունտ վճարել։

Տրանսֆերային պասիվության պատճառը տրանսֆերային բյուջեի կրճատումն է։ Սեպտեմբերին «Տոտենհեմը» պետք է տեղափոխվի նոր՝ 61 հազար տեղանոց մարզադաշտ։ Դրա կառուցման համար ծախսվել է մոտ մեկ միլիարդ եվրո։ Թիմը հայտնվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում։ Անցած մրցաշրջանում «Տոտենհեմը» երրորդ տեղը զբաղեցրեց առաջնությունում։