11.08.2018 08:30

Պրեմիեր լիգա. նոր մրցաշրջանի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Լեսթեր»-ին (տեսանյութ)

Պրեմիեր լիգա. նոր մրցաշրջանի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Լեսթեր»-ին (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր» խաղով մեկնարկեց ԱՊԼ-ի նոր մրցաշրջանը: Մրցաշրջանի առաջին խաղում «կարմիր սատանաներ»-ը վստահ հաղթանակ տոնեցին:

Հանդիպման 3-րդ րոպեին Պոլ Պոգբան դիպուկ իրացրեց մրցավարի նշանակած 11-մետրանոցն ու առաջ մղեց Մոուրինյոյի թիմին:

83-րդ րոպեին Խուան Մատայի փոխանցումից հետո գոլով աչքի ընկավ Լյուկ Շոուն՝ հաշիվը դարձնելով 2:0:

Խաղավարտին մոտ հյուրերը կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը. գոլի հեղինակ դարձավ Ջեյմի Վարդին:

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 3 միավոր վաստակեց և այժմ գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:

ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ-ԼԵՍԹԵՐ 2-1 (1-0)  
1-0՝ Պոլ Պոգբա 3՛ (11մ), 2-0՝ Լյուկ Շոու 83՛, 2-1՝ Ջեյմի Վարդի 90՛
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ. 1.Դավիդ Դե Խեա, 2.Վիկտոր Լինդելոֆ, 3.Էրիկ Բայի, 23.Լյուկ Շոու, 36.Մատեո Դարմիան, 6.Պոլ Պոգբա (27.Մարուան Ֆելայնի, 84), 8.Խուան Մատա, 15.Անդրեաս Պերեյրա, 17.Ֆրեդ (39.Սքոթ Մաքթոմինեյ, 77), 7.Ալեքսիս Սանչես, 10.Մարկուս Ռաշֆորդ (9.Ռոմելու Լուկակու, 67)
ԼԵՍԹԵՐ. 1.Կասպեր Շմեյխել, 3.Բեն Չիլվել, 5.Ուես Մորգան, 14.Ռիկարդու Պերեյրա, 15.Հարի Մագուայր, 7.Դեմարայ Գրեյ, 18.Դանիել Ամարտի (31.Ռաշիդ Գեզալ, 63), 23.Ադրիեն Սիլվա (21.Վիսենտե Իբոռա, 80), 25.Վիլֆրեդ Նդիդի, 8.Կելեչի Իհենաչո, 10.Ջեյմս Մեդիսոն (9.Ջեյմի Վարդի, 63)
Զգուշացում՝ Ֆրեդ 54՛ (Մ), Անդրեաս Պերեյրա 69՛ (Մ), Դանիել Ամարտի 51՛ (Լ), Ջեյմս Մեդիսոն 54՛ (Լ) ; Մրցավար՝ Անդրե Մարիներ (Անգլիա)
  ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ  
46 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 54
8 (6) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 12 (4)
11 ՏՈՒԳԱՆՔ 8
2 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 5
4 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 2