13.08.2018 09:30

Grand Chess Tour, St. Louis. Լևոն Արոնյանն անհաջող մեկնարկեց

Grand Chess Tour, St. Louis. Լևոն Արոնյանն անհաջող մեկնարկեց

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է Grand Chess Tour-2018-ի 3-րդ փուլը, որին մասնակցում է նաև Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը:

Նշենք, որ յուրաքանչյուր խաղային օր մասնակիցներն արագ շախմատի 3 պարտիա են խաղում ու հաղթանակի դեպքում ստանում 2 միավոր, իսկ ոչ-ոքիի ժամանակ՝ 1 միավոր:

Արոնյանն առաջին պարտիայում սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ռուս Սերգեյ Կարյակինի հետ: Երկրորդ պարտիայում սպիտակներով ցավալի պարտություն կրեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայից: Երրորդ պարտիայում մեր գրոսմայստերը հանդիպեց մրցաշարի ամենացածր վարկանիշ ունեցող մասնակցին Լեինիեր Դոմինգուես Պերեսին, սակայն բավարարվեց ոչ-ոքիով:

Այսպիսով, առաջին երեք տուրերից հետո Արոնյանն իր հաշվին ունեցած 2 միավորով կիսում է 7-9-րդ տեղերն, իսկ առաջատարը Ֆաբիանո Կարուանան է 6 միավորով, ով այս պահին դեռ 100% արդյունք է գրանցել: