13.08.2018 10:03

Ռաֆայել Նադալը կիսաեզրափակչում հաղթեց Կարեն Խաչանովին

Ռաֆայել Նադալը կիսաեզրափակչում հաղթեց Կարեն Խաչանովին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտել է ելույթները Տորոնտոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում:

Կիսաեզրափակչում Խաչանովը պարտություն կրեց իսպանացի Ռաֆայել Նադալից՝ 7:6, 6:4 հաշվով: Խաղը տևեց 1 ժամ 50 րոպե:

Եզրափակչում Նադալը կմրցի հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասի հետ, ով կիսաեզրափակչում պայքարից դուրս էր թողել Կևին Անդերսոնին: