13.08.2018 11:00

Le 10 Sport. «Չելսի»-ն պատրաստ է Ազարին բաց թողնել «Ռեալ»

Le 10 Sport. «Չելսի»-ն պատրաստ է Ազարին բաց թողնել «Ռեալ»

Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստ է թիմի կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերային իրավունքները զիջել Մադրիդի «Ռեալ»-ին:

Ինչպես տեղեկացնում է Le 10 Sport-ը, «ազնվականներ»-ը մտադիր են ընդունել «Ռեալ»-ի առաջարկը՝ չնայած այն բանին, որ տրանսֆերային պատուհանն Անգլիայում արդեն փակվել է, և ակումբը բելգիացի ֆուտբոլիստին փոխարինող այլևս չի կարող գտնել:

Նշենք, որ «արքայական» ակումբն Ազարի տրանսֆերի համար 200 միլիոն եվրո է առաջարկում: