13.08.2018 11:27

Կուրտուայի գործակալ. Տիբոն խորը դեպրեսիայի մեջ էր

Կուրտուայի գործակալ. Տիբոն խորը դեպրեսիայի մեջ էր

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Տիբո Կուրտուայի գործակալ Քրիստոֆ Հենրոթայը նշել է, թե ինչ պատճառով է իր հաճախորդը հեռացել Լոնդոնի «Չելսի»-ից:

«Տրանսֆերը մեծ դժվարությամբ կայացավ: Տիբոն խորը դեպրեսիայի մեջ էր: Նա անհանգստանում էր, որ իր՝ «Ռեալ» տեղափոխությունը կարող է չկայանալ:

Նա իրոք դժվար իրավիճակում էր հայտնվել: «Արքայական» ակումբն առաջարկություն էր արել, և հնարավորություն էր ստեղծվել խաղալ աշխարհի լավագույն ակումբներից մեկում: Կուրտուային էլ կարելի է հասկանալ:

Նրա ընտանիքը Մադրիդում է գտնվում, և նա շատ էր ցանկանում մոտ գտնվել իր երեխաներին: «Չելսի»-ն լքելու հիմնական պատճառը դա էր: Կուրտուան անձնական պատճառներով է տեղափոխվել Մադրիդ: Նրա որոշումը պետք է հարգել: Բարեբախտաբար, «Չելսի»-ն ըմբռնումով մոտեցավ այս ամենին և թույլ տվեց, որ գործարքը կայանա»,- Կուրտուայի գործակալի խոսքերն է մեջբերում AS-ը: