13.08.2018 09:15

«Բարսելոնա»-ն՝ Իսպանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

«Բարսելոնա»-ն՝ Իսպանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

Մարոկկոյի «Ստադ դե Տանժիր» մարզադաշտում կայացավ Իսպանիայի սուպերգավաթի «Բարսելոնա» - «Սևիլիա» հանդիպումը: Հանդիպումն անցավ դիտարժան և դրամատիկ պայքարում:

Խաղի 9-րդ րոպեին Պաբլո Սարաբիան առաջ մղեց «Սևիլիա»-ին: 42-րդ րոպեին Պիկեն հավասարեցրեց հաշիվը, իսկ 78-րդ րոպեին կատալոնական ակումբը հաղթանակի նժարն արդեն իր կողմը թեքեց. գոլի հեղինակ դարձավ Ուսման Դեմբելեն:

Նշենք, որ խաղի վերջին վայրկյաններին «Սևիլիա»-ն կարող էր խուսափել պարտությունից, սակայն Տեր Շտեգենը որսաց Վիսամ Բեն Յեդերի իրացրած 11-մետրանոցը:

«Բարսելոնա»-ն կամային հաղթանակ տարավ «Սևիլիա»-ի նկատմամբ և 13-րդ անգամ դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր: