13.08.2018 14:04

Սիրիա. Ի՞նչ կորոշեն Ռուսաստանը և Թուրքիան

Սիրիա. Ի՞նչ կորոշեն Ռուսաստանը և Թուրքիան

Սիրիական կարգավորում, երկու երկրների միջև վիզային ռեժիմի դյուրացման հնարավորոթյուն, իրավիճակն Ուկրաինայում, Անդրկովկասի պետություններում և Հյուսիսային Աֆրիկայում՝ ահա այն հարցերի ոչ լրիվ ցանկը, որ ծրագրված է քննարկել Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Մեվլյութ Չավուշօղլուի երկկողմ հանդիպման ժամանակ:

Ակնկալվում է, որ հիմնական ուշադրությունը կհատկացվի սիրիական հարցով Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի գագաթնաժողովին:

Հաղորդագրության մեջ, որ հանդիպման նախօրեին հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում, ասվում է, որ «Ռուսաստանն ու Թուրքիան առանձնահատուկ պատասխանատվություն են կրում Սիրիայում և ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման և պահպանման համար»:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է, որ իր երկիրը նոր ռազմական գործողությունների է պատրաստվում արաբական այդ հանրապետությունում:

Մարտին Անկարան հայտարարեց, որ վերջին՝ «Ձիթենու ճյուղ» գործողության ժամանակ հաջողվել է սիրիական Աֆրինը մաքրել  քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» գրոհայիններից, որոնց Թուրքիան ահաբեկիչներ է համարում: Դամասկոսն այն ժամանակ Անկարային մեղադրել էր երկրի ինքնիշխանությունը խախտելու համար:

Գրոհայինների վերահսկողության տակ գտնվող վերջին նշանակալի անկլավը մնացել է Իդլիբը: Մեկ օր առաջ տեղի գյուղերից մեկում պայթյուն էր որոտացել, որի զոհ էր դարձել առնվազն 40 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին:

Փոխանցում է ewronews-ը: