13.08.2018 14:45

ԱՄՆ նախագահի հռետորաբանությունը ԶԼՄ-ների վերաբերյալ

ԱՄՆ նախագահի հռետորաբանությունը ԶԼՄ-ների վերաբերյալ

ԶԼՄ-ների ներկայացուցիչների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը համեմատելի է բռնության դրդելուն:

Guardian թերթում հրապարակված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը:

«Մենք սկսեցինք հետևել ԶԼՄ-ների դեմ կամպանիային, որը, սկզբունքորեն, դեռ կարող է  իրադարձությունների այնպիսի մի շղթայի պատճառ դառնալ, որոնք միանգամայն ի վիճակի են վնաս հասցնել ընդամենն իրենց աշխատանքը կատարող լրագրողներին, ինչպես նաև որոշակի ինքնագրաքննություն հրահրել: Եվ այս համատեքստում դա շատ նման է բռնության դրդելու»,- ասել է ՄԻԽ ղեկավարը՝ շեշտելով, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից ԱՄՆ-ի դուրս գալը «մարդու իրավունքներին նվիրվածության բացակայության հստակ պատկերի արտացոլումն է»:

Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը որոշում է կայացրել չառաջադրվել ՄԱԿ-ի ՄԻԽ ղեկավարի պաշտոնում երկրորդ ժամկետի համար՝ մի շարք հարցերում ՄԱԿ-ի դիրքորոշման հետ սկզբունքային անհամաձայնության պատճառով: Ալ-Հուսեյնի լիազորությունների ժամկետն սպառվում է 2018 թ. սեպտեմբերին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեշն ավելի վաղ Գլխավոր ասամբլեային տեղեկացրել է, որ որոշել է մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի պաշտոնում նշանակել Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելեթին:

Փոխանցում է tass.ru-ն: