13.08.2018 15:55

Մհեր Մարգարյանը՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Մհեր Մարգարյանը՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայաստանի գործող նախագահ Արմեն Սրագսյանը հրամանագիր է ստորագրել, որով հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Մհեր Մարգարյանին նշանակել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք): 

Հիշեցնենք, որ այդ պաշտոնը մինչ այդ զբաղեցրել է ԱԳ ներկայիս նախարար Զոհրաբ Մնացականյանը: