14.08.2018 11:20

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 13-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-15-ը, 18-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 13-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-15-ը, 18-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ։ 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Երևան քաղաքի օգոստոսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           38.60C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                10.40C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           26.70C