16.08.2018 00:08

«Բարսելոնա»-ն՝ Գամպերի գավաթի հաղթող (տեսանյութ)

«Բարսելոնա»-ն՝ Գամպերի գավաթի հաղթող (տեսանյութ)

Կատալոնական «Բարսելոնա»-ի հիմնադիր Ժոան Գամպերի անվան գավաթի եզրափակչում կատալոնացիները մրցեցին արգենտինական «Բոկա Խունիորս»-ի հետ:

Հանդիպումն ավարտվեց տանտերերի խոշոր հաշվով հաղթանակով՝ 3:0:

Հանդիպման 18-րդ րոպեին «կապտանռնագույններ»-ի նորեկ  Մալկոմը բացեց խաղի հաշիվը: Առաջին խաղակեսի ավարտից 6 րոպե առաջ էլ թիմի ավագ Լիոնել Մեսսին կրկնապատկեց թիմի առավելությունը:

Երկրորդ խաղակեսի 67-րդ րոպեին Ռաֆինյան խփեց հանդիպման վերջին գոլը՝ հաշիվը դարձնելով 3:0:

Նշենք, որ կատալոնացիները  53-րդ անգամ տիրացան Ժոան Գամպերի անվան գավաթին: