16.08.2018 12:11

Անչափահասների բանդաները Շվեդիայում 80 ավտոմեքենա են հրկիզել

Անչափահասների բանդաները Շվեդիայում 80 ավտոմեքենա են հրկիզել

Միաժամանակ մի քանի տասնյակ ավտոմեքենաներ են բռնկվել գիշերը Շվեդիայի արևմուտքում:

Սև դիմակներ կրող անչափահասների բանդաները կոտրել ու այրել են գրեթե 80 ավտոմեքենա: Խուլիգանական ակցիան սկսվել է երեկոյան տեղական ժամանակով ժամը իննի կողմերը: Միջադեպերի մեծ մասը տեղի է ունեցել Գյոթեբորգում, սակայն հրկիզումներ են արձանագրվել նաև այնտեղից 100 կմ շառավղով հեռավորության վրա:

«Ըստ երևույթին՝ մենք գործ ունենք մանրակրկիտ ծրագրված, գրեթե ռազմական գործողության հետ»,- հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենը:

Այրված ավտոմեքենաներ են հայտնաբերվել նաև Ստոկհոլմում, սակայն առայժմ մայրաքաղաքում և Շվեդիայի արևմուտքում կատարված հրկիզումների միջև կապ գտնել չի հաջողվել:

Շվեդական զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ դիմակավոր անչափահասները կոտրում էին մեքենաների ապակիները և այնտեղ դյուրավառ նյութ էին լցնում: Նրանք նաև քարեր էին նետում ոստիկանների վրա: Տուժածների մասին չի հաղորդվում, թեպետ նյութական վնասը բավական մեծ է:

Ելույթ ունենալով շվեդական ռադիոյով՝ վարչապետ Լևենը խուլիգաններին է դիմել շատ պարզ հարցով. «Գրողը տանի, ի՞նչ եք անում»:

Փոխանցում է BBC-ն: