16.08.2018 15:10

Նախարարը կոչ է անում ծնողներին հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ չգնել

Նախարարը կոչ է անում ծնողներին հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ չգնել

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրում է.

Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն:

Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար: