16.08.2018 23:28

ԵԼ. «Ալաշկերտ»-ը խոշոր հաշվով պարտություն կրեց և դուրս մնաց հետագա պայքարից (տեսանյութ)

ԵԼ. «Ալաշկերտ»-ը խոշոր հաշվով պարտություն կրեց և դուրս մնաց հետագա պայքարից (տեսանյութ)

Կլուժ-Նապոկայի «Կոնստանտին Ռադուլեսկու» անվան մարզադաշտում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի՝ «Կլուժ» - «Ալաշկերտ» պատասխան հանդիպումը:

Պատասխան խաղում երևանյան թիմը խոշոր հաշվով պարտություն կրեց և դուրս մնաց մրցաշարի որակավորման հետագա փուլից:

Նշենք, որ առաջին խաղում մեր թիմը 0:2 հաշվով զիջել էր ռումինական ակումբին:

Այսպիսով, «Կլուժ»-ն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 7:0 հաշվով և անցավ Եվրոպա լիգայի որակավորման 4-րդ փուլ:

«Կլուժ» - «Ալաշկերտ»՝ 5:0
1:0՝ Կուլիո (19' - 11-մետր.), 2:0, 4:0՝ Օմրանի (45', 62'), 3:0՝ Հոբան (58'), 5:0՝ Մայլաթ (90')