17.08.2018 13:29

Պաշտոնական. «Բարսելոնայի» պաշտպանը տեղափոխվեց Իտալիա

Պաշտոնական. «Բարսելոնայի» պաշտպանը տեղափոխվեց Իտալիա

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է թիմի պաշտպան Մարլոն Սանթոսի՝ իտալական «Սասուոլո» տեղափոխության մասին:

«Սասուոլոն» կվճարի 6 միլիոն եվրո: Բացի այդ, «Բարսելոնան» պահպանել է ֆուտբոլիստին հետ գնելու առաջնահերթ իրավունքը, ինչպես նաեւ Մարլոնի տնտեսական իրավունքների 50 տոկոսը՝ երրորդ ակումբ տեղափոխվելու դեպքում:

22-ամյա բրազիլացին նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս ֆրանսիական «Նիսում»: