17.08.2018 13:24

Հայտնաբերվել է Բեռլինյան պատի ևս մի հատված

Հայտնաբերվել է Բեռլինյան պատի ևս մի հատված

Պատմաբանների և շինարարների հայացքներից «թաքնված» Բեռլինյան պատի մի հատված է հայտնաբերվել Գերմանիայի մայրաքաղաքի հյուսիս-արևմուտքում, Դաշնային հետախուզական ծառայության անմիջական հարևանությամբ:

Բեռլինյան պատի հիմնադրամը հուլիսի վերջին հաստատել է, որ հայտնաբերված տեղամասն իսկական է: Ավելին, պատմաբանները պարզել են, որ այդ հատվածը մոտակայքում տեղակայված սահմանային անցակետի պաշտպանական կառույցի մի մասն է:

Անցած երկուշաբթի Գերմանիայի մայրաքաղաքում հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել՝ նվիրված Բեռլինյան պատի շինարարության մեկնարկի 57-ամյակին: Փշալարերով առաջին ցանկապատները Բեռլինը երկու մասի են բաժանել 1961 թ. օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը, իսկ բետոնե պարիսպները կառուցվել են ավելի ուշ՝ օգոստոսի 18-ին: Հետագայում պատն ավելի ու ավելի անմատչելի է դարձել, իսկ 1989 թ. այն արդեն սահմանապահ գոտի էր՝ բացի բուն պատից՝ խանդակներով, հակատանկային ամրություններով և պահակային դիտակետերով:

Փոխանցում է euronews-ը: