17.08.2018 13:47

Դանիան պարիսպ կկառուցի Գերմանիայի հետ սահմանին

Դանիան պարիսպ կկառուցի Գերմանիայի հետ սահմանին

Մոտ ժամանակներս Դանիան մտադիր է գերմանական սահմանի երկայնքով պարիսպ կառուցել: Այն պետք է խոչընդոտի վայրի վարազների տեղաշարժը, որոնք խոզերի շրջանում աֆրիկյան ժանտախտ են տարածում:

Երկրի շրջակա միջավայրի նախարարությունը վերջնական հավանություն է տվել պարսպի շինարարությանը, որի երկարությունը կկազմի 68 կմ, բարձրությունը՝ 1,5 մ: Շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2019 թ.: Նախագծի իրագործման համար Դանիայի կառավարությունը կհատկացնի 11 մլն եվրո:

Նշվում է, որ առայժմ ո՛չ Դանիայում և ո՛չ էլ Գերմանիայում չի արձանագրվել խոզերի աֆրիկյան ժանտախտի ոչ մի դեպք, սակայն դրանք արձանագրվել են Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում և Չեխիայում:

Ավելի վաղ Բուլղարիան է ձեռնամուխ եղել այդպիսի պարսպի շինարարությանը Ռումինիայի հետ սահմանի երկու հատվածներում, որտեղ վերջին ամիսներին արձանագրվել են այդ հիվանդության մի քանի զանգվածային բռնկումներ:

Փոխանցում է euronews-ը: