23.08.2018 12:49

Ահաբեկիչ երեխաներ. հավատարմության երդում ԻՊ-ին

Ահաբեկիչ երեխաներ. հավատարմության երդում ԻՊ-ին

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է տեսագրություն, որտեղ Չեչնիայում ոստիկանների վրա հարձակում գործած չորս երեխաներ հավատարմության երդում են տալիս այդ կազմակերպության պարագլխին:

Տեսագրությունը վերագրվում է ծայրահեղական կազմակերպության գործունեությունը լուսաբանող գործակալությանը:

Անցյալ երկուշաբթի մի խումբ անչափահասներ ահաբեկչական գործողությունների շարք էին փորձել անցկացնել Չեչենական Հանրապետությունում: Հարձակվողները չեզոքացվել էին: Նրանցից մեկն ինքնապայթեցում էր իրականացրել:

Շալի քաղաքում տուժել էին երկու ոստիկաններ, Գրոզնիում վիրավորվել էին ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ:

Պարզվել էր, որ անչափահաս ահաբեկիչները Շալիի շրջանի բնակիչներ են, նրանցից ամենաավագը 17 տարեկան էր, իսկ ամենափոքրը՝ ընդամենը 11:

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տեղեկացրել է, թե անչափահասները  ոստիկանության աշխատակիցների վրա հարձակում գործելու հրաման են ստացել «սոցցանցերով, արտասահմանից»:

Փոխանցում է euronews-ը: