04.09.2018 12:17

Գրոհ Իդլիբի վրա. Իրանն աջակցում է Սիրիային

Գրոհ Իդլիբի վրա. Իրանն աջակցում է Սիրիային

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Սիրիայի մայրաքաղաքում բանակցություններ է անցկացրել հենց այն պահին, երբ Դամասկոսի պաշտոնական բանակը պատրաստվում է ռազմական գործողության  երկրի հյուսիս-արևմուտքում՝  Իդլիբում գրոհայինների վերջին պատվարի դեմ, որը Ասադին դիմակայող ուժերի վերահսկողության տակ է:

Զարիֆը հայտարարել է, որ Իդլիբը պետք է ազատագրվի, ինչպես ինքն է արտահայտվել՝ «ահաբեկիչներից»:

Հաղորդվում է, որ Իդլիբում հետագայում հնարավոր զինադադարի հարցերը կքննարկվեն առաջիկա հինգշաբթի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի եռակողմ գագաթնաժողովում: Հանդիպումը կայանալու է Թեհրանում:

Իդլիբի ռազմական գործողությունը անհանգստացնում է միջազգային հանրությանը: Իդլիբում գրեթե երեք միլիոն բնակիչ կա:

ԱՄՆ նախագաի հարծիքով՝ «ռուսաստանցիներն ու իրանցիները հումանիտար մեծ սխալ են գործում՝ մասնակցելով այդ հավանական մարդկային ողբերգությանը: Հարյուր հազարավոր մարդիկ կարող են սպանվել: Թույլ մի տվեք, որ դա տեղի ունենա»,-ասել է Դոնալդ Թրամփը:

Փոխանցում է euronews-ը: