07.09.2018 14:08

Բրազիլիա. Մահափորձ նախագահական ընտրապայքարի ֆավորիտի նկատմամբ

Բրազիլիա. Մահափորձ նախագահական ընտրապայքարի ֆավորիտի նկատմամբ

Բրազիլիայի նախագահի պաշտոնում ծայրահեղ աջ թեկնածու, Սոցիալ-լիբերալ կուսակցությունը ներկայացնող Ժաիր Բոլսոնարուն դանակահարվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Նրան տեղափխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:

Երկրի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը տեղի ունեցածի վերաբերյալ ասել է. «Դա հրեշավոր է, դա ատելության մթնոլորտի արդյունքն է: Չի կարելի ո՛չ մասնավոր խոսակցություններում, ո՛չ հրապարակավ ասել, թե անհրաժեշտ է ոչնչացնել քաղաքական հակառակորդներին, մանավանդ՝ երբ խոսքը երկրի բարձրագույն պաշտոնի թեկնածուի մասին է»:

Մահափորձը հարցականի տակ է դնում Բոլսոնարուի անձնական մասնակցությունը ընտրապայքարին: Նա առաջնորդի դիրքն էր գրավել այն ժամանակ, երբ դատարանը որոշում էր կայացրել չգրանցել նախկին նախագահ Լուլա դա Սիլվայի թեկնածությունը, որն ազատազրկված է կոռուպցիայի մեղադրանքով:

Փոխանցում է euronews-ը: