07.09.2018 14:28

Իրարանցում Սպիտակ տանը

Իրարանցում Սպիտակ տանը

Դոնալդ Թրամփի մերձավոր ընկերները, խորհրդականները, օգնականները, փոխնախագահը կատաղորեն հերքում են իրենց առնչությունը New York Times-ի հրապարակմանը:

Փոխնախագահ Մայք Փենսի կարծիքով՝ այդ հրապարակումը «նողկալի է»: «New York Times-ի անանուն սյունակը նշանակում է, որ ամերիկյան լրագրությունը հերթական հատակին է հասել: Թերթը պետք է ամաչի: Եվ նա, ով դա գրել է, նույնպես պիտի ամաչի իր արածի համար»:

Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, Փոնփեոյից մինչև Մեթիս,երդվել են, որ կապ չունեն այդ նյութի հրապարակման հետ, որում նշվում էր, թե Սպիտակ տան աշխատակազմի մի մասը «հանդարտ դիմադրություն» է ցույց տալիս նախագահին:

«Մամուլը, որ ոգևորված գուշակում է, թե ով կարող էր լինել դրա հեղինակը, իր մասնագիտությունը հարվածի տակ է դնում և սևացնում հազարավոր ամերիկացիների, որոնք նվիրումով ծառայում են իրենց երկրին և աշխատում նախագահի հետ: Կա՛նգ առեք», Twitter-ում հայտարարել է Սառա Սանդերսը:

Այս հրապարակումը սկանդալի երկրորդ մասն է: Առաջինը կապված էր լրագրող Բոբ Վուդվորդի գրքի լույս ընծայման հետ՝ Թրամփի աշխատակազմում տիրող քաոսի մասին:

Իսկ ահա թե ինչ են ասում շարքային ամերիկացիները. «Կարծում եմ, որ հոդվածն իսկապես Սպիտակ տան աշխատակից է գրել, սակայն հեղինակին պարզելը հեշտ չի լինի»: «Ինչ հաջողության մասին կարող է խոսք լինել, եթե պետական հիմնարկներում կան մարդիկ, ովքեր գիտակցաբար չեն կատարում ղեկավարության որոշումները: Եթե անգամ նրանք համաձայն չեն ղեկավարության կարծիքին, միևնույն է, պետք է իրենց կարգին պահեն, չխախտեն վարքականոնները»:

Փոխանցում է euronews-ը: