07.09.2018 14:58

ՄԱԿ-ի ԱԽ-ն համաձայն է Սկրիպալների գործի հետ կապված եզրակացություններին

ՄԱԿ-ի ԱԽ-ն համաձայն է Սկրիպալների գործի հետ կապված եզրակացություններին

Սկրիպալների թունավորման ետևում, «ամենայն հավանականությամբ», կանգնած է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Մեծ Բրիտանիայի այս վարկածին համաձայնել են Գերմանիան, Կանադան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն, իր հերթին, բրիտանական կողմի ներկայացրած ապացույցներն անվանել է «ստի կոնվեյեր» և նշել, որ «անհամապատասխանությունների» և անպատասխան մնացած հարցերի թիվը «ծփում է» այդ գործում:

«Այդ մենք ենք Լոնդոնին համագործակցության կոչ անում, այլ ոչ թե Լոնդոնը՝ մեզ: Եվ նրանք մեզ մերժում են: Լոնդոնին այդ պատմությունն անհրաժեշտ է միայն մի նպատակով՝ զզվելի հակառուսաստանյան հիստերիա ծավալելու և դրան այլ երկրների ևս միացնելու համար», -հայտարարել է Վասիլի Նեբենզյան:

«Ես արդեն մի անգամ ասել եմ այս դահլիճում և հիմա էլ կրկնում եմ, դուք հրձիգին չեք կանչի հրդեհը մարելու: Առավել ևս՝ դա չեք անի, եթե հենց ինքն է հրդեհի պատճառը»,- հարվածը ետ է մղել ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Կարեն Փիրսը:

Փոխանցում է euronews-ը: