07.09.2018 15:20

Եվրահանձնակատարը չի բացառում տարածքների փոխանակումը

Եվրահանձնակատարը չի բացառում տարածքների փոխանակումը

Հարևանության և ընդլայնման եվրոպական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը չի բացառում հակամարտությունը կարգավորելու նպատակով Սերբիայի և ինքնահռչակ Կոսովոյի հանրապետության միջև տարածքների փոխանակման հնարավորության քննարկումը: Այդ մասին նա հայտարարել է գերմանական Welt թերթին ուրբաթ օրը տված հարցազրույցում:

«Ներկա պահին մենք պետք է երկու կողմերին թույլ տանք քննարկել այդ և այլ տարբերակներ և ԵՄ-ի ուղեկցությամբ բանակցել միմյանց հետ »,- նշել է Հանը:

Կոսովոյի սերբական ինքնավար երկրամասը և Մետոխիան ազգային հատկանիշով «բաժանելու», այսինքն՝ կոսովցիների կողմից գրավված շրջանները ալբանացիներին թողնելու, իսկ Կոսովոյի հյուսիսը, որտեղ դեռ պահպանվել է սերբ բնակչությունը, սերբերին վերադարձնելու առաջարկը նախկինում էլ է հնչել: Սակայն Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում, ի պատասխան այդ առաջարկների, պահանջում են տարածքային մոտեցում ցուցաբերել ոչ միայն Կոսովոյի, այլև Սերբիայի մնացած հատվածների նկատմամբ, այդ թվում՝ երկրամասի սահմանակից հարավային սերբական մունիցիպալիտետների, որտեղ ալբանացիները կազմում են բնակչության նշանակալի տոկոսը:

Փոխանցում է tass.ru-ն: