10.09.2018 11:15

Սկրիպալների թունավորման կասկածյալներին հնարավոր կլինի ձերբակալել միայն Եվրոպայում

Սկրիպալների թունավորման կասկածյալներին հնարավոր կլինի ձերբակալել միայն Եվրոպայում

Times-ը գրում է, որ «Նովիչոկով» Բրիտանիայում հարձակում իրագործած Ռուսաստանի քաղաքացիները հազիվ թե երբևէ կանգնեն դատարանի առջև:

Այսպիսի կարծիք է հայտնել Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը, որն այդ երկրում առաջին պաշտոնյան է, ով ուղղակի ասել է, թե Ռուսաստանը, հավանաբար, երբեք նրանց թույլ չի տա դուրս գալ երկրից և բրիտանական արդարադատությունից հեռու կպահի այդ այդ երկուսին:

Սակայն կասկածյալներ Բոշիրովի և Պետրովի ձերբակալության համար եվրոպական օրդեր է տրվել, հայտնել է ՆԳ նախարարը, և նրանք կարող են ձերբակալվել, եթե Ռուսաստանից դուրս գան:

Times-ի տեղեկացման համաձայն՝ , չեն հաստատվել այն լուրերը, թե թունավորման անմիջական մասնակիցները Բրիտանիայում համախոհ կամ օգնական են ունեցել: Բացի Պետրովից և Բոշիրովից՝ ոչ ոք չի կասկածվում Սկրիպալների շեմքի մոտ «Նովիչոկ» ցանելու մեջ:

Փոխանցում է BBC-ն: