10.09.2018 11:54

ԱՆ. ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

ԱՆ. ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, սեպտեմբերի 9-ին ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

49-ամյա Ա. Պ.-ն ունի մարմնի շուրջ 57 տոկոսի և շնչառական ուղիների 20 տոկոսի լուրջ այրվածքներ` 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի, և խորը վերքեր: Միացված է արհեստական շնչառության սարք:  

Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում բժիշկները պայքարում են քաղաքացու կյանքը փրկելու համար:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում այդ կապակցությամբ գրել է.

«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում այցելեցի այսօր կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն:

Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Ցավում եմ շատ: Ծանր է շատ»: