10.09.2018 12:44

Հարյուրավոր ձերբակալվածներ, երեք պարտություն. ՌԴ

Հարյուրավոր ձերբակալվածներ, երեք պարտություն. ՌԴ

Սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի մարզերում ընտրություններ են կայացել: Մոսկվայի ու ևս 21 շրջաններում ընտրել են տարածքի ղեկավարների:

Արդյունքում՝ 2018 թ. հանգիստ ու անմրցակից ընտրությունները խնդրահարույց են դարձել ռուսաստանյան իշխանությունների համար, որովհետև երկար տարիներ ի վեր առաջին անգամ մի քանի շրջաններում՝ Խակասիա, Պրիմորիե և Խաբարովսկի երկրամաս, սպասվում է նահանգապետների ընտրության երկրորդ փուլ, ինչը Ռուսաստանում չի եղել վերջին 10 տարիներին, իսկ իշխող «Միացյալ Ռուսաստանը» կորցնում է մեծամասնությունը մարզային խորհրդարաններում:

Նույն օրն ամբողջ Ռուսաստանում  ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի նախաձեռնած հանրահավաքներն են տեղի ունեցել ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների, թեպետ Նավալնին ինքն այդ օրն անցկացրել է քննչական մեկուսարանում: Նրա «ճակատագիրը» կիսել են նաև շատ ցուցարարներներ, որոնք բերման են ենթարկվել ոստիկանական բաժիններ: Ամենաշատը ձերբակալվել են Սանկտ Պետերբուրգում, տարբեր տվյալներով՝ 100-ից 500 մարդ: Ոստիկանությունը գործել է կոպտորեն, շատ ցուցարարներ ու լրագրողներ վնասվածքներ են ստացել:

Երեկոյան ժամը 8-ի դրությամբ, երբ փակվել են ընտրատեղամասերը, Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին մասնակցությունը կազմել է 27,54 %, հաղորդել է Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովը: 2013 թ. այդ ժամի դրությամբ մասնակցությունը եղել է 32,03 %:

Փոխանցում է BBC-ն: