10.09.2018 13:34

Սաշիկ Սարգսյանի որդին ազատ կարձակվի 50 մլն դրամ գրավի դիմաց

Սաշիկ Սարգսյանի որդին ազատ կարձակվի 50 մլն դրամ գրավի դիմաց
Դատարանն այսօր հրապարակեց  Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Հայկ Սաչգսյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի՝ այդ գումարը վճարելուն պես: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: 

33-ամյա Հայկ Սարգսյանը կալանավորվել էր հուլիսի 11-ին և մեղադրվում է սպանության փորձի՝ 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար: