10.09.2018 13:51

Բորիս Ջոնսոն. Մեյը «թույլ է», brexit-ի նրա ծրագիրը՝ «խղճուկ»

Բորիս Ջոնսոն. Մեյը «թույլ է», brexit-ի նրա ծրագիրը՝ «խղճուկ»

Միացյալ Թագավորության նախկին արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հրապարակավ Թերեզա Մեյի պատրաստած brexit-ի ծրագիրն անվանել է «խղճուկ», իսկ վարչապետին՝ «թույլ», ու հայտարարել է, թե «մենք ինքներս ենք բրիտանական սահմանադրության վրա կապել «մահապարտի գոտին», իսկ դետոնատորն էլ տվել ենք Միշել Բարնյեին (brexit-ի հարցերով գլխավոր բանագնացը)»:

Ջոնսոնի հոդվածը, որ հրապարակվել է կիրակի օրը, ուղիղ կերպով մեղադրում է բրիտանական կառավարության ներկայիս ղեկավարին՝ ԵՄ-ին զիջումներ անելու մեջ: Ջոնսոնն ինքը հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի ընդդեմ Եվրամիությունից «հանդարտ» դուրս գալու որոշման:

Կառավարության անդամները և Ջոնսոնի կուսակիցները մերժել են նրա դիրքորոշումը՝ այն գնահատելով «զզվելի» ու հայտարարելով, որ հիմա արդեն երբեք Ջոնսոնը չի տեսնի թորիների առաջնորդի պաշտոնը, ինչին, ենթադրվում է, ջանադրորեն ձգտում է:

Փոխանցում է euronews-ը: