10.09.2018 14:10

Անօրինական միգրանտներն ընտրում են Կիպրոսը

Անօրինական միգրանտներն ընտրում են Կիպրոսը

Սեպտեմբերի մի քանի օրերի ընթացքում ավելի քան 140 ներգաղթյալ է ժամանել Կիպրոսի հունական հատված:

Տեղի կառավարության տվյալներով՝ վերջին ութ ամիսների ընթացքում կղզի-պետությունն ստացել է մոտավորապես 4 հազար դիմում՝  ապաստան տրամադրելու խնդրանքով: Դա 55 %-ով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:

Կիպրոսի կառավարությունը եվրոպական պետություններին կոչ է արել օգնել լուծելու այդ խնդիրը:

«Փախստականները Մերձավոր Արևելքից ժամանում են այստեղ՝ լավ կյանքի հույսով: Նրանց համար շատ դժվար է Հունաստան հասնել Թուրքիայով, դրա համար էլ նրանք այլ ճանապարհներ են որոնում, որոնցից մեկն էլ Կիպրոսն է»,- ասել է փորձագետ Ջորջ Ցոգոպուլոսը:

Կղզի-պետությունը նախկինում երբեք չի բախվել ներգաղթյալների զանգվածային հոսքի խնդրին:

2018 թ. եվրոպական շատ երկրներ, այդ թվում՝ Իտալիան և Հունաստանը, խստացրել են միգրացիոն քաղաքականությունը, ինչն էլ, թերևս, ազդել է ներգաղթյալների ընտրության վրա՝ հօգուտ Կիպրոսի:

Փոխանցում է euronews-ը: