10.09.2018 14:28

WSJ. ԱՄՆ-ը չի բացառում Սիրիայում ՌԴ և Իրանի ուժերին հարված հասցնելը

WSJ. ԱՄՆ-ը չի բացառում Սիրիայում ՌԴ և Իրանի ուժերին հարված հասցնելը

Վաշինգտոնի կարծիքով՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը իր զորքերին թույլ է տվել Իդլիբի գործողության ժամանակ քլոր կիրառել գրոհայինների դեմ: Այդ կապակցությամբ ԱՄՆ-ը չի բացառում, որ հարված կհասցվի Սիրիայի, ինչպես նաև Իրանի և ՌԴ-ի ուժերին: Նման պնդում կա կիրակի օրը The Wall Street Journal թերթի էլեկտրոնային կիրակնօրյա տարբերակում հրապարակված հոդվածում:

Պարբերականի աղբյուրների հաղորդման համաձայն՝ Ասադը «հավանություն է տվել քլոր գազի կիրառմանը հարձակման ընթացքում»: Հրապարակման մեջ ասվում է, որ Վաշինգտոնը «նոր հետախուզական տվյալներ» է ձեռք բերել, որոնք վկայում են, որ Ասադը զինվորականներին թույլ է տվել քլոր կիրառել ցանկացած հարձակողական գործողության ընթացքում: Պարբերականը նշում է, որ «վերջին հետախուզական տվյալներից պարզ չի դառնում, թե արդյո՞ք Ասադը զինվորականներին թույլ է տվել նաև զարին գազ կիրառել»:

Հոդվածում նշվում է, որ եթե ԱՄՆ-ը որոշի հարված հասցնել Սիրիային, ապա դա նախորդներից շատ ավելի լայնածավալ կլինի:

Փոխանցում է tass.ru-ն: