10.09.2018 15:46

Եվրոպան խստացնում է փողերի լվացման դեմ պայքարը

Եվրոպան խստացնում է փողերի լվացման դեմ պայքարը

Եվրամիության երկրները խստացնում են պայքարը քրեական դրամական հոսքերի լվացման դեմ, այդ թվում՝ Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից: Այդ մասին հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի իր աղբյուրին:

Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ Եվրոպական բանկային ընկերությանը (EBA) լրացուցիչ միջոցներ կտրամադրվեն ապօրինի կերպով ստացված փողերի լվացման հետաքննության համար: Եվրոպական դատախազությունը լիազորություն կստանա քրեական հետաքննություն անցկացնելու: Նախկինում այդ գերատեսչության պարտականությունների մեջ էր մտնում միայն այն ֆինանսական հանցագործությունների հետաքննությամբ, որոնք կապ ունեն եվրոպական երկրների բյուջեի օգտագործման հետ:

Մասնավորապես, նախատեսված է հետաքննել ավելի քան 30 միլիարդ դոլարի ծագումը, որ Եվրոպա է հասել Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից՝ էստոնական Danske Bank-ի միջոցով:

2025 թվականից ԵՄ դատախազությունը իրավունք կստանա գործ հարուցելու ահաբեկչական գործունեությունը ֆինասավորելու համար: Նախաձեռնությանը հավանություն է տվել ԵՄ 28 երկրներից 22-ը, վերջնական որոշման համար պահանջվում է ԵՄ բոլոր անդամների համաձայնությունը:

Փոխանցում է lenta.ru-ն: