11.09.2018 11:27

9/11

9/11

Ուղիղ 17 տարի առաջ՝ 2001 թ. սեպտեմբերի 11-ին, տեղի ունեցավ Միացյալ Նահանգների պատմության ընթացքում ամենասոսկալի ահաբեկչական գործողությունը. այդ օրը «Ալ Քաիդա» խմբավորման ահաբեկիչները զավթեցին չորս քաղաքացիական մարդատար օդանավ:

Դրանցից առաջինը մխրճվեց Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի հյուսիսային աշտարակը, երկրորդը՝ հարավայինը, ինչից հետո երկու երկնաքերներն էլ փլվեցին:

Երրորդ օդանավը խոյահարեց Պենտագոնի շենքը, իսկ չորրորդը, որի ուղևորները փորձել էին դիմադրություն ցույց տալ ահաբեկիչներին, ցած ընկավ Փենսիլվանիա նահանգում՝ Փիթսբուրգից ոչ հեռու:

Հարձակման հետեւանքով զոհվեց 2977 մարդ, ևս մի քանի հազար հոգի վիրավորվեցին:

Ըստ gazeta.ru-ի