11.09.2018 13:21

Թրամփը նամակ է ստացել Կիմ Չեն Ինից

Թրամփը նամակ է ստացել Կիմ Չեն Ինից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր նամակ է ստացել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինից, որում առաջարկվում է նախապատրաստել երկու երկրների առաջնորդների հերթական հանդիպումը: Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը:

«Նախագահը նամակ է ստացել Կիմ Չեն Ինից: Շատ ջերմ, շատ դրական նամակ», -ասել է նա ճեպազրույցի ընթացքում:

Սանդերսի կարծիքով՝ այս նամակը Վաշինգտոնի և Փհենյանի միջև հարաբերությունները կարգավորելու հաջողության ապացույցն է:

«Մենք բոլորին կապացուցենք, որ նրանք սխալվել են մեր հարցում: Ավելի լավ բան չկա, քան երկխոսությունը երկու մարդկանց միջև, որոնք միմյանց  լավ են վերաբերվում»,- ասել է Թրամփը:

Փոխանցում է Interfax-ը: