11.09.2018 14:33

ԱՄՆ-ն ավելի կոշտ կպատասխանի, եթե Դամասկոսը կրկին քիմիական զենք կիրառի

ԱՄՆ-ն ավելի կոշտ կպատասխանի, եթե Դամասկոսը կրկին քիմիական զենք կիրառի

Ազգային անվտանգության հարցերով  ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը  երկուշաբթի խոստացել է ավելի հզոր արձագանք Վաշինգտոնի և նրա գործընկերների կողմից, եթե Սիրիայի իշխանությունները կրկին քիմիական զենք կիրառեն:

«Վերջին օրերին մենք ջանացել ենք ազդանշան ուղարկել, որ եթե երրորդ անգամ քիմիական զենք կիրառվի, ապա  պատասխանը շատ ավելի զորեղ կլինի, քան նախկինում,- ասել է նա Վաշինգտոնում ելույթ ունենալիս:- Ասեմ, որ մենք խորհրդակցություններ ենք անցկացնում բրիտանացիների և ֆրանսիացիների հետ, որոնք երկրորդ հարվածից հետո միացել են մեզ, և նրանք նույնպես համաձայն են, որ քիմիական զենքի երրորդ կիրառման դեպքում շատ ավելի հզոր պատասխան կհետևի»:

Դամասկոսը բազմիցս հերքել է քիմիական  զենքի կիրառման մեղադրանքները:

Փոխանցում է Interfax-ը: