12.09.2018 09:31

Մադրիդի «Ռեալ»-ը ճանաչվել է Եվրոպայի՝ 2018 թվականի լավագույն ակումբ

Մադրիդի «Ռեալ»-ը ճանաչվել է Եվրոպայի՝ 2018 թվականի լավագույն ակումբ

Եվրոպական ակումբների միությունը (ECA) մի քանի անվանակարգերում նախորդ մրցաշրջանի արդյունքներով որոշել է լավագույններին:

Եվրոպայի լավագույն ֆուտբոլային ակումբ է ճանաչվել Մադրիդի «Ռեալ»-ը, որը նախորդ մրցաշրջանում նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը:

Ավստրիական «Զալցբուրգ»-ը ճանաչվել է ամենամեծ մարզական առաջընթացը գրանցած ակումբ, իսկ բելգիական «Գենտ»-ը մրցանակ է ստացել լավագույն հասարակական ու սոցիալական ծրագրի իրականացման համար:

Կանանց ակումբներից լավագույնն են ճանաչվել Լոնդոնի «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն: