12.09.2018 09:59

Տուխելը դժգոհ է ՊՍԺ-ի տրանսֆերներից

Տուխելը դժգոհ է ՊՍԺ-ի տրանսֆերներից

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն այնքան էլ գոհ չէ թիմի իրականացրած տրանսֆերային քաղաքականությունից: Այս մասին հայտնում է RMC Sport-ը:

Մասնավորապես, նրան չի բավարարում այն հանգամանքը, որ այդպես էլ չի հաջողվել փոխարինող գտնել կիսապաշտպան Տիագո Մոտային:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փարիզյան ակումբի կազմը համալրել են Ջանլուիջի Բուֆոնը, Էրիկ Շուպո-Մոտինգը, Խուան Բերնատը և Տիլո Կերերան: