12.09.2018 10:30

OK Diario. Բեյլը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խելահեղ առաջարկը

OK Diario. Բեյլը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խելահեղ առաջարկը

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլը, հանուն «արքայական ակումբ»-ի,  մերժել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խելահեղ առաջարկը:

Ինչպես տեղեկացնում է OK Diario-ն, ուելսցի ֆուտբոլիստը հրաժարվել է «կարմիր սատանաներ»-ի առաջարկած 25 միլիոն եվրո տարեկան աշխատավարձից: Հարկ է նշել, որ Բեյլի ներկայիս աշխատավարձը կազմում է տարեկան 14 միլիոն եվրո:

Աղբյուրի փոխանցմամբ՝  «սերուցքայիններ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ էր հրաժարվել  29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից, քանի որ անգլիական ակումբը տրանսֆերի դիմաց 250 միլիոն եվրո էր առաջարկում: Հաղորդվում է նաև, որ Բեյլը մտադիր չէ հեռանալ մադրիդյան ակումբից, քանի որ ցանկանում է խաղալ Խուլեն Լոպետեգիի գլխավորությամբ: