12.09.2018 11:02

US Open. Ջոկովիչը նվաճեց Մեծ Սաղավարտի մրցաշարերի իր 14-րդ տիտղոսը

US Open. Ջոկովիչը նվաճեց Մեծ Սաղավարտի մրցաշարերի իր 14-րդ տիտղոսը

Երեկ ուշ գիշերին ավարտվեց թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը: Տղամարդկանց մենախաղերի եզրափակչում սերբ Նովակ Ջոկովիչը 3 սեթում 6:3, 7:6 (7:4), 6:3 հաշվով առավելության հասավ արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի նկատմամբ և հռչակվեց չեմպիոն: Հանդիպումը տևել է 3 ժամ 16 րոպե:

Կարիերայի ընթացքում սա Ջոկովիչի 14-րդ տիտղոսն էր Մեծ Սաղավարտի մրցաշարերում: Մինչ այս, 2018 թվականին նա արդեն իսկ հասցրել էր նվաճել Ուիմբլդոնի մրցաշարի հաղթողի կոչումը: