12.09.2018 12:06

Football Espana. Պերեսը Բենզեմային փոխարինող է գտել

Football Espana. Պերեսը Բենզեմային փոխարինող է գտել

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կողմնորոշվել է «սերուցքայիններ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմային փոխարինողի հարցում:

Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, «արքայական ակումբ»-ի նախագահը դեռևս չի հրաժարվել «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը գնելու մտքից: Ըստ Պերեսի՝ 25-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի հարձակման գծի համար իդեալական տարբերակ կլինի:

Հաղորդվում է նաև, որ տրանսֆերն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ ամռանը: