12.09.2018 12:30

Դիբալան Ռոնալդուի պատճառով կարող է հեռանալ «Յուվենթուս»-ից

Դիբալան Ռոնալդուի պատճառով կարող է հեռանալ «Յուվենթուս»-ից

«Յուվենթուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալան կարող է հեռանալ թուրինյան ակումբից: Այս մասին տեղեկացնում է Football France-ը:

Աղբյուրի համաձայն՝ «ծեր սինյորա»-ն պատրաստ է հրաժարվել 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից, եթե վերջինիս տրանսֆերի համար շահավետ առաջարկ ստանա: Հաղորդվում է նաև, որ Ռոնալդուի գալուց հետո արգենտինացի ֆուտբոլիստը երկրորդ պլան է մղվել:

Նշենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Դիբալան 2 հանդիպման է մասնակցել, սակայն արդյունավետությամբ աչքի չի ընկել: