12.09.2018 13:11

«Մանչեսթեր Սիթի»-ն Գյունդողանի ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել

«Մանչեսթեր Սիթի»-ն Գյունդողանի ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել

«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը հասկացնել է տվել «քաղաքայիններ»-ի ղեկավարությանը, որ մտադիր չէ լքել ակումբը: Այս մասին հաղորդում է The Sun-ը: 

Մանչեսթերյան ակումբում այնքան գոհ են գերմանացի ֆուտբոլիստից, որ շուտով նրան նոր պայմանագիր կառաջարկեն: 

Հիշեցնենք, որ նախորդ ամռանը 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Բարսելոնա»-ն և «Ինտեր»-ը: