12.09.2018 13:35

Խամեսը հետաքրքրված չէ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությամբ

Խամեսը հետաքրքրված չէ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությամբ

«Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ով «Բավարիա»-ի կազմում հանդես է գալիս վարձավճարով, հետաքրքրված չէ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությամբ: Այս մասին հաղորդում է Goal-ը: 

«Կարմիր սատանաներ»-ը կոլումբիացու հետ պայմանագիր կնքելու տարբերակը կդիտարկեն, եթե հաջորդ ամռանը գերմանական գրանդը հրաժարվի գնել նրա տրանսֆերը:

Սակայն «Օլդ Թրաֆորդ» հնարավոր տեղափոխությունից հրաժարվում է ինքը 27-ամյա խաղացողը: 

Պատճառն այն է, որ մանչեսթերյան ակումբը կարող է գլխավորել Զինեդին Զիդանը, ով նրա համար մեկնարկային կազմում տեղ չէր գտնում «Ռեալ»-ում աշխատելու տարիներին: