12.09.2018 11:31

Ռոսգվարդիայի ղեկավարը Ալեքսեյ Նավալնիին մենամարտի է կանչել

Ռոսգվարդիայի ղեկավարը Ալեքսեյ Նավալնիին մենամարտի է կանչել

Վլադիմիր Պուտինի թիկնազորի նախկին պետ, ներկայումս Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը տեսաուղերձ է հղել ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Տեսաուղերձում Զոլոտովը Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի քննադատությունը գնահատում է որպես վիրավորանք և ընդդիմադիր գործչին հրավիրում է մենամարտելու: Մերժման դեպքում նա խոստանում է Նավալնիից «քուֆթա սարքել» և դա ցուցադրել Ռոսգվարդիայի ողջ անձնակազմին:

Կրեմլում սա չեն համարել ֆիզիկական բռնության սպառնալիք:

Գեներալ Զոլոտովին բարկացրել է Ռոսգվարդիային մթերքների մատակարարման վերաբերյալ հետաքննությունը: Օգոստոսին Նավալնիի հիմնադրած՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը հրապարակել էր իր հետաքննության արդյունքները, ըստ որոնց՝ Ռոսգվարդիայի համար մթերքը գնում են թանկ գներով, միևնույն մատակարարից, որը կարող է կապ ունենալ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Փոխանցում է BBC-ն: